«Բոլշեւիկներն» ընդդեմ Հայաստանի ապագայի

bm-kustodiev

by Davit Davtyan, Fellow

Այն ամենը, ինչ այսօր սովորական է ու նույնիսկ կենցաղային, ժամանակին համարվել է «մարգինալների» կողմից մատուցվող խելագարություն, ուտոպիա, կամ սատանայություն: Օրինակ, ըստ հավաստի աղբյուրների, տարիներ առաջ այդ «մարգինալները» Ստեփանակերտում պատանդ վերցնելով ռուսական գնդի սպաներին, ստիպեցին նրանց հեռանալ, ազատելով հայերին կապանքներից, իսկ հետո էլ անշրջելի դարձնելով պատերազմում հաղթանակը:

Մի շտապեք ծիծաղել այն «մարգինալների» վրա, ովքեր այսօր պնդում են, որ Հայաստանը կարող է դառնալ աշխարհի 10 ամենաազդեցիկ երկրներից մեկը՝ տնտեսական, ռազմական ու մշակութային առաջնորդությամբ թե տարածաշրջանում, թե գլոբալ առումով:

Ասում են հեռատես գործարարը 1800թ. տեղափոխվում էր Լոնդոն, 1900թ. տեղափոխվում էր Նյու Յորք, իսկ 2000թ. տեղափոխվում է Սինգապուր:

gdp-trendsՀիմա պրոցեսներն արագացել են հինգից տաս անգամ. եթե 70 տարի առաջ S&P 500-ի ընկերությունները վայելում էին իրենց գերակա դիրքերը միջինը 65-70 տարի, ապա հիմա միջինում 10-15 տարվա ընթացքում դուրս են մղվում նորերի կողմից ու շատերը ընդհանրապես վերանում:

Անտրամաբանակն չէ ենթադրել, որ հաջորդ գերհագեցումն ու փոփոխությունը կլինեն ոչ թե 2100թ.-ին, այլ ասենք 2050-60թ.-ին, այսինքն մի 30-40 տարի հետո:

Հիմա ի՞նչ է պետք դրա համար անել: Եւս 5-10 տարի հետեւել, թե ինչպես է Ռուսաստանը քամում արյան վերջին կաթիլները Հայաստանից ու Ադրբեջանում ռազմական գործարաններ սարքու՞մ, ինչպես են կուսակցությունները կապիկություն անում մարդկանց հերթական ընտրության քարշ տալո՞վ, ինչպես է Ծառուկյան Գագիկը տատանվում, թե վերջապես ինքը բուրժուա-դեմոկտրատ քաղաքական գործիչ է, թե բարերա՞ր, ինչպես է Կարապետյան Կարենը զայրանում, որ շենքը պայթեցնելուց փոշի են հանու՞մ, ինչպես են ինքնակոչ վերլուծաբանները բոլորին աջ ու ձախ քլնգում ու մարդկանց հնազանդության կոչ անու՞մ:

Թե՞ պետք է խելքի գալ, լսել, թե ինչ են ասում էսօրվա դրությամբ Հայաստանում մնացած միակ ադեկվատ մարդիկ /նրանք հիմա բանտում են/ ու մի հատ թափ տալով դեն շպրտել էս կապիկներին, դրանց կեղտն ու ապուշությունը ու դրանց կրեմլյան տերերին իրենց բազաներով, ԵՏՄ-ներով ու ՀԱՊԿ-ներով ու վերջապես մարդ դառնալ ու մի անգամ ազատ շունչ քաշել:

Սովետը քանդվել է: Հիշե՛ք: Սովետն էլ չկա: Իսկ նրա իրավահաջորդ Ռուսաստանն էլ դեռ 1921թ. ռուս-թուրքական պայմանագրի երկու կողմերից մեկն է:

Հ.Գ. Լենինգրադյան փողոցն էլ Լենին պապիկի անունով է: Եթե հիշում եք, Լենինը նույնպես սատկել է: Թարգե՛ք պառաված օրիորդի կովային թախիծով հետ նայել դեպի հյուսիս: Թողե՛ք գոնե առողջ մարդիկ նայեն ապագա: Իսկ Ազգալդյանի մասին էլ ավել-պակաս հաչելուց զգույշ եղեք: Հիշե՛ք հուլիսին մի քանի օր ձեր տերերը վախից ծակերն էին մտել, բունկերներից դուրս չէին գալիս, ձեզ պաշտպանող չկար, իսկ ամեն ինչ ցույց է տալիս, որ հուլիսը դեռ նախերգանքն էր…

revolutionary

Advertisements
This entry was posted in Davit Davtyan, POLITICS, SOCIETY and tagged , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s