ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

734181_464787363594720_1167085576_n

by Sassoon Kosian

Րաֆֆին արդեն իսկ հայտարարել է այլընտրանքային կառավարության ձևավորման մասին բայց այդ հարցը դեռ կոնկրետ տեսք չի ստացել, և արդեն իսկ անհրաժեշտ է կոնկրետացնել։ Հացադուլին զուգահեռ անհրաժեշտ է սկսել այլընտրանքային իշխանության ձևավորում։ Ամենավերևը արդեն կա՝ ունենք այլընտրանքային նախագահ։ Իսկ հաջորդը պետք է լինի այլընտրանքային իշախանության ձևավորում ամենաներքևից, այսինքն այնտեղից որտեղ Րաֆֆիի ընտրողներն են։

Կարծում եմ որ պետք է ժամանակ չկորցնել և սկսել հետևյալ երկու գործընթացները։

1. Սկսել համազգային ստորագրահավաք, որով ՀՀ ըտնրական իրավունք ունեցող քաղաքացիները պահանջում են գործող նախագահի հրաժարականը և նախագահի լիազորությունների փոխանցումը Րաֆֆի Հովհաննիսյանին։ Կարծում եմ հնարավոր է մեկ միլիոն ստորագրություն հավաքել մի քանի ամսվա ընթացքում։ Դրանից հետո արդեն Րաֆֆիի լեգիտիմությունը ոչ մի կասկածի առարկա չի կարող լինել, և կլինի անհերքելի ապացույց որ ընտրությունները կեղծվել են ու ով է իրականում մեծամասնության ընտրած նախագահը։

2. Այդ ընթացքում զուգահեռ գործընթացով ստեղծվում են այլընտրանքային իշխանական կառույցներ տեղական ինքնակառավարման մարմինների մակարդակով, այսինքն ամենաներքևից՝ գյուղապետերի, քաղաքապետերի, թաղապետերի և ավագանիների մակարդակով։ Պրոցեսը սկսվում է այն տեղամասերից, որտեղ Րաֆֆին ստացել է ձայների մեծամասնություն, հետևյալ երկու պարզ քայլերով։ Հաջողության դեպքում տարածվում է այլ տեղամասեր։

ա․ Ընտրողները պահանջում են համապատասխան մարմնի հրաժարականը։ Տեղի են ունենում բաց համայնքային քննարկումներ և անհրաժեշտության դեպքում համապատասխան մարնի պախարակումներ։ Եթե կարողանում են հասնել հրաժարականին ապա նոր ընտրություններով ընտրում են նոր գյուղապետ\թաղապետ\ քաղաքապետ\ավագանի։

բ. Եթե հրաժարական տեղի չի ունենում (որը ավելի հավանական ելք է) ապա այլընտրանքային ընտրությունների միջոցով ընտրվում են այլընտրանքային գյուղապետեր, քաղաքապետեր, թաղապետեր և ավագանիներ։ Այդ գյուղերի ու քաղաքների բնակիչները խաղաղ անհնազանդության միջոցով շարունակում են պահանջել գործող իշխանությունների հրաժարականը։ Անհնազանդությունը նշանակում է որ նրանք չեն ենթարկվում գործող իշխանությունների կարգադրություններին, դրա փոխարեն այլընտրանքային իշխանություններն են ընդունում որոշումներ որոնց էլ բնակչությունը ենթարկվում է, և կատարում այլընտրանքային մարմինների կարգադրությունները։

Այսպիսով, գործող գյուղապետերին, թաղապետերին ու քաղաքապետերին այլ բան չի մնում քան հրաժարական տալ, կամ էլ հայտնվել խայտառակ իրավիճակում։ Առանձնապես պնդերեսները կարող է և կառչած մնան իրենց պաշտոնից, այդ դպեքում այլընտրանքային մարմինը շարունակում է իր գործունեությունը շարունակաբար մեկուսացնելով գործող մարմիններին։

Այս ամենը արվում է բացարձակապես խաղաղ և սահմանադրական շրջանակներում։ Արդյունքում սառույցը սկսում է շարժվել գործող նախագահի ոտքերի տակ, և նրա հրաժարականը դառնում է շատ ավելի իրական և մոտալուտ։

Եթե վերը նշված քայլերը այսօր ևեթ սկսենք, ապա մոտ վեց ամսից կունենանք ռեժիմի խայտառակ պարտությունը և նոր նախագահ, կամ առնվազն նոր ընտրութուններ։

Advertisements
This entry was posted in POLITICS, Sassoon Kosian, SOCIETY and tagged , , , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s