Մեր «Բարեկամ» Եվրոպացի Դիտորդները

OSCE-observers-3-620x300By Sassoon Kosian

Մեր «բարեկամ» եվրոպացի դիտորդները եկան, տեսան ինչ որ պետք էր, աչքերը փակեցին այն ամենի վրա ինչ որ պետք չէր տեսնել, մեր չընտրությունները իրենց աշխարհաքաղաքական շահերին ծառայեցրեցին ու գնացին։

Ստացվեց որ ժողովրդավարությունը իրենց երկրներում օդի ու ջրի նման անհրաժեշտ է, բայց Հայաստանի նման խուլ երկրի համար դա համարեցին շռայլություն։ Եվրոպական կրկնակի ստանդարտները մեր նկատմամբ իրոք որ դարձել են ստանդարտ վերաբերմունք ու մենք էլ միշտ ստանդարտ ձևով հիասթափվել ենք, կուլ ենք տվել ու հետո մոռացել․․․

Ի՞նչ անել։ Նորի՞ց զոհ գնալ իրենց շահերին։ Իրենց արածը սրիկայություն էր, և եթե եվրոպական հասարակությունը իմանա, թե իրականում ինչ էին դիտում և ինչ չուզեցին դիտել այս անպատասխանատու քաղաքական տուրիստները դա վերջիններիս համար բավականին մեծ անախորժություններ կարող է առաջացնել, ընդհուպ մինչև իրենց «դիտած» արձանագարությունների վերանայում։ Ուրեմն մենք, հասարակ մարդիք, ովքեր տիրապետում ենք անգլերենին և այլ եվրոպական լեզուների, նամակներով ու բողոքներով ողողում ենք նրանց բոլոր թերթերն ու կայքերը, որտեղ ՍՍ-ի չընտրությունները ներկայացրել են իբրև լավ ընտրություններ։

Եվոպական բաց հասարակությունը դա կնկատի ու երբ հասկանա, թե ինչով են զբաղվել այդ դիտորդ կոչվածները, դա նրանց չի ներվելու։ Ժողովուրդը միշտ էլ հիմնականում արդար է, հատկապես եվրոպացի ազատամիտ ժողովուրդները։ Այդ սրիկա քաղաքական գործիչներն ու կույր դիտորդներն են որ հասարակության աչքից հեռու իրենց խաղերն են խաղում։ Ուրեմն բարեկամներ, անցնենք գործի․․․

Advertisements
This entry was posted in POLITICS, Sassoon Kosian and tagged , , , . Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s