Իշխանական Մանևրներ

Image

Հայաստանում նախագահական ընտրություններից առաջ, երբ մթնոլորտը այդքան տաք չէր, ինչպես հիմա,  մի այլ ընտրության՝ այս անգամ արդեն երկրի քաղաքական կուրսի ընտրության քննարկում էր գնում ու շատ կարևոր հարց էր շոշափվում ամենուր։ Այդ բանավեճերը հիմնականում ընթանում էին Հայաստանի մամուլում ու ինտերնետային թերթերում՝ ի՞նչ ընտրություն պետք է կատարի Հայաստանը ՝ Եվրոզես թե՞ Եվրոմիություն…իշխանական մամուլը անընդհատ խուսափում էր այս հարցին ուղղակի պատասխանելուց…այսպես ասած մանևրում էր՝ ինչպես միշտ։ Հիմնականում լռություն էին պահպանում կամ խուսափողական պատասխաններ էին տալիս նաև իշխանությանը հարող շրջապատը։ ։

Բայց կարծում եմ այս զգույշ մոտեցման և մանևրի, պատճառը այն էր, որ դեռևս ուղիղ խոսք առանձնապես չէր հնչել ներկայիս նախագահից… ինչպես միշտ իշխանության խամաճիկները սպասում են նախագահի խոսքին, որպեսզի արտահայտեն ՙիրենց կարծիքը՚… չէ՞ որ մինչև նախագահի վերջնական որոշումը վտանգավոր է որոշակի կարծիք արտահայտել…նույնիսկ քաղաքական կոչվող իշխանական կուսակցության կարկառուն դեմքերը երբևէ իրենց կարծիքը ուղիղ չեն արտահայտել։ Իհարկե, լռությունը մանևրելու ձևերից մեկն է։

Իսկ այս նախագահական ընտրությունները մեծ հաջողությամբ շեղեցին մեզ բոլորիս այդ քննարկումներից…այժմ այսպես ասած ,,ժամանակը չի,,…իշխանությունը ավելի կարևոր խնդիր է լուծում իր համար՝ իր վերարտադրության խնդիրը։ Այդ խնդրի լուծման համար մեծագույն խոչընդոտներից մեկը կարող է լինել երկրի ապագայի համար մտահոգ շատ ուժերի դժգոհությունը։ Առայժմ ընտրության գործընթացը ցույց է տալիս, որ իշխանությունը մնացել է նույն կոմերիտա-սովետական մտածելակերպի ակունքներում։ Դա է վկայում Ս.Սարգսյանի նախընտրական արշավը, որն անց է կացվում սովետական լավագույն տրադիցիաների ոճով՝ միջոցառումների մեջ քծնանքի ու արհեստական այլ բազմաթիվ էլեմենտներով՝ համեմված նախագահի թևավոր խոսք դարձած գավառական արտահայտություններով՝ ու իր ընտրողներին դիմելաձևի միայն ԴՈՒ տարբերակով։ Մամուլում արդեն սպրդել են մարդկանց ստիպողաբար բաց հանդիպումների բերելու, ընտրության արդյունքները ՙկարգավորելու՚ նպատակով նրանցից անձնագրեր հավաքելու փաստերը։

Թվարկված միջոցները շատ հին են և արդեն վաղուց կիրառվում են Հայաստանում ընտրությունների ընթացքում։ Ընտրարշավի ընթացքում նախագահի թեկնածու՝ ներկայիս նախագահին մեր քծնողներն արդեն հասցրել են ասիական լավագույն տրադիցիաներով անվանել նրան ՙՄովսես մարգարե՚։ Քծնանքն այն աստիճան է հասել, որ մեկ ուրիշ կին սկսեց անկապ համեմատություն անել հայտնի մուլտֆիլմից մեջբերումով, ցանկանալով ընդգծել նախագահի ՙշինարար՚ լինելը։ Այն ցանկացած մտածող մարդու ծիծաղը կարող էր շարժել։

Այսպիսով իշխանական կլանը արագ թափով անցել է ընտրությունների ,,սուրբ,, նպատակը իրագործելու՝ Ս. Սարգսյանին նախագահ պահելու գործընթացին։ Մինչդեռ ՙԵվրոզես թե՞ Եվրոմիություն՚  հարցը, չնայած պահածոյացվել է ու ինչպես նշվեց՝ լռության է մատնված՝ ներկայիս նախագահի պատասխանը մոտավորապես կարելի է գուշակել… ինչքան էլ որ իշխանական կլանը այն ձգտի թաքցնել։

Այսպես, ցանկացած պետության համար արժանապատվության խնդիր է, երբ իրեն անկախ համարող և ամբիոններում պաթոսով անընդհատ գոռգոռացող իշխանությունը լռում է …երբ վերջերս Կարեն Շախնազարով կոչվող անձի Հայաստանի մեջ լինելով հայտարարեց այն մասին՝ թե Հայաստանը չի կարող ապրել առանց Ռուսաստանի, նրանք միմյանց հետ կապված են և չի կարելի պատկերացնել Հայաստանն առանց Ռուսաստանի…այս արտահայտությունը լկտի է ոչ միայն իր էությամբ, բայց նաև նրանով, որ այն արվում է հենց Հայաստանում Ռուսաստանի քաղաքացու կողմից։ Թվում է թե  որ այդ դեպքը  ցանկացած երկրի իշխանության ղեկավարին ոչ միայն զայրացներ, այլև նա օգտագործելով ընտրաարշավի իրադրությունը հայտարարեր, որ առնվազն չի կիսում  այսպիսի մոտեցումներ։ Բայց ահավասիկ, մեր նախագահը ոչ միայն չի դատապարտում կամ ծայրահեղ դեպքում լռության մատնում՝այլ…պարգևատրում է սույն հայ ծագումով ռուսական գործչին…շքանշանով։ Թվում է թե սա աբսուրդ է, բայց այն ևս մի նշան է, առ այն, որ նախագահը հաստատ ուզում է Հայաստանը վերջնականապես կցել ռուսական ճռճռացող սայլին։

Մի փաստ ևս… անցյալ տարվա վերջին՝ դեկտեմբեր ամսին նա հարցազրույց տվեց Ռուսական ալիքին։ Հարցազրույց վարողը մի ռուս կին էր… ՀՀ նախագահը այնպիսի հուզված ու վախեցած ձայն ուներ, որ կարծես հեռուստավարը իր ուսուցիչը լիներ։ Նախագահը իրեն պահում էր պարտավորի՝ դասը չսովորած աշակերտի նման…նա բացարձակապես նման չէր որևէ երկրի նախագահի։ Ինչևէ… Զանազան հարցերից հետո հեռուստահաղորդավարը անդրադարձավ Եվրասիական միությանը։ Հարցը ուղղված էր ուղիղ՝ արդյո՞ք Հայաստանը կմտնի Եվրասիական միություն թե ոչ։ Պատասխանը Այո էր։

Սա մեկ անգամ ևս ասում է այն մասին՝ թե  ինչքան կարևոր են Հայաստանում ներկայիս նախագահական ընտրությունները, քանի որ որոշվելու է թե Հայաստանը վերջնականապես կգլորվի անդունդը, որտեղից այլևս մի յոթանասուն տարի էլ պետք է կառավարվի դրսից, թե՞ ապավինի իր ուժերին ու ընտրի ավելի քաղաքակիրթ ճանապարհ՝ ընթանալով ժամանակի հետ համահունչ……

Հետգրություն։ Իրադարձությունները շատ արագ են զարգանում. մինչ ես վերոհիշյալ մտորումներս վերջնական տեսքի էի բերում…ռուսական հայտնի հնուց եկած ասացվածքը ,,գործի դրվեց,, հայկական ինչպես ասում են ,,պրակտիկայում,…այն խստորեն նախազգուշացնում է ,,Против лома нет приема,, այսինքն եթե այն թարգմանես հայերեն մոտավորապես կստացվի ,,Մեր դեմ խաղ չկա,,։ Պարույր Հայրիկյանի դեմ լկտի ոտնձգություն-մահափորձը ազդարարում է, որ ռուսական հետախուզությունը ամեն խոչընդոտ ուզում է վերացնել ներկայիս Հայաստանը ռուսական սապոգների տակ վերադարձնելու ճանապարհին։

Այդ իրադարձությունը ցույց է տալիս նաև, որ որքան ներկայիս իշխանությունները, նույնքան էլ նրանց գործընկեր ռուսական իշխանություններն են շահագրգռված այդ գործընթացի մեջ։ Այս ճանապարհին Հայաստանի անկախության խորհրդանիշերը կարող էին խանգարել…

 

Մայիս Վանոյան

Senior Fellow, PFA

Advertisements
This entry was posted in Mayis Vanoyan, POLITICS. Bookmark the permalink.

Leave a Reply

Please log in using one of these methods to post your comment:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s